Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել դպրոցականների անվտանգության ապահովման մասին։ Մասնագետները կարողացել են կանխել միանգամից երկու բենզալցակայանի աշխատանքը, որոնք գտնվել են ուսումնական հաստատությունների հետ վտանգավոր հեռավորության վրա։
Գերատեսչության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել բենզալցակայանների տեղադրման խախտումների վերաբերյալ։ Երևանում այդպիսի օբյեկտ հայտնաբերվել է Հրաչյա Քոչար 27/9 հասցեում։ Բենզալցակայանը տեղադրված է եղել Գայի անվան համար 29 դպրոցից ոչ հեռու։ Մյուս խախտողը հայտնաբերվել է Հրազդանի Շահումյան 9/10 հասցեում։ Խախտողների գործունեությունը կանխվել է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան