Մինչև սեպտեմբերի 18-ը մայրաքաղաքում տեղի է ունենալու մեդիաարվեստի միջազգային “Կիբերփառատոն”։ Հիմնական միջոցառումները տեղի են ունենում HayArt մշակութային կենտրոնում, Ժամանակակից արվեստի ինստիտուտում և Երևանի Բուսաբանական այգում։ Փառատոնին ներկայացված են տեսա-արտ, ձայնային ինստալացիաներ, նկարիչների, ինժեներների, տարբեր երկրներից եկած ակտիվիստների դասախոսություններ և տեսածրագրեր։
Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 60 հեղինակներ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։
Առաջին անգամ “Կիբերփառատոնը” տեղի է ունեցել Երևանում անցյալ տարի HayArt մշակութային կենտրոնում, այցելել են 1000 մարդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան