Երևանում ստեղծվել է պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ

 | 

Արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Հայաստանում ստեղծվել է Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, որը երկրում ամենաերիտասարդն է։ Նվագախմբի համար ընտրվել են 80 տաղանդավոր երեխաներ, լսումները տեղի են ունեցել Երևանի 24 երաժշտական և արվեստի դպրոցներում 300 թեկնածուների շրջանում։ Նվագախմբի ամենաերիտասարդ մասնակիցը ընդամենը 10 տարեկան է։

2023 թվականի նոյեմբերից պատանեկան նվագախմբի առանձին խմբերի հետ ամեն օր պարապում են 12 կրկնուսույցներ և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2 դիրիժորներ։ Առաջին համերգը նախատեսված է արդեն փետրվարին։ Պատանի երաժիշտները պատրաստվում են բեմի վրա կատարել Արամ Խաչատրյանի “Դիմակահանդես” սյուիտան և Ֆրանց Շուբերտի “Անավարտ սիմֆոնիան”։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև