Երևանում շարունակում են ազատել բակերը

 | 

Մայրաքաղաքի քաղաքապետարանի տվյալներով Դավթաշեն վարչական շրջանում անօրինական շինություններից ազատվել է մոտ 4000-5000 քառակուսի մետր տարածք։ Արդյունքում ազատված տարածքներում կիրականացվեն բարեկարգման, կանաչապատ տարածքների վերականգնման և ավելացման աշխատանքներ, ինչպես նաև կտեղադրվեն մանկական խաղահրապարակներ։

Բոլոր բնակիչներին նախապես տեղեկացնում են իրականացվող աշխատանքների մասին, որպեսզի նրանք անհրաժեշտության դեպքում կարողանան անձնական իրերը հեռացնել այդ տարածքից։ Այժմ բակերը շարունակում են մաքրել անօրինական շինություններից և իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև