Մայրաքաղաքի շատ այգիներում, կանաչապատ տարածքների վրա և խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքը արգելված է։ Դրա հետ կապված քաղաքապետարանը որոշում է ընդունել Երևանի բոլոր վարչական շրջաններում այգիներում և պուրակներում շների համար հատուկ տեղեր հատկացնել։ Դոգ-ֆրենդլի տարածքները նախատեսվում է նշել հատուկ նշաններով և շների տերերի համար նստարաններով, ոռոգման համակարգով և գիշերային լուսավորությամբ։
Քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն ընտանի կենդանիների զբոսանքի համար նախատեսված տեղեր կհայտնվեն հետևյալ հասցեներով`
Կենտրոն — Միսակ Մանուշյանի անվան պուրակում
Շենգավիթ — Կոմիտասի անվան այգում
Քանաքեռ — Մինաս Ավետիսյանի անվան պուրակում և Սևակի ու Դրոյի փողոցների խաչմերուկում
Նոր Նորք — 7-րդ մասիվի հրաձգարանի մոտ
Նոր Մարաշ — Գարեգին Հովսեփյանի փողոց 26/1
Ավան — Մյասնիկյանի պողոտա 42, այգու մոտակայքում
Արաբկիր — Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ գտնվող այգում
Մալաթիա-Սեբաստիա — Վահան Զատիկյանի անվան այգում
Դավթաշեն — Աջափնյակ կենտրոնական այգում — Նազարբեկյան համայնքի ծայրամասում Վահագնի թաղամասի մոտ
Էրեբունի — Արին Բերդի փողոց 5/11 հասցեի մոտակայքում
Նուբարաշեն — 6-րդ փողոցի սկզբում
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան