Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման 60 մլն 90 հազար եվրո արժողությամբ վարկին։ Արագընթաց մայրուղին կկապի մայրաքաղաքի հարավային և հյուսիսային մասերը, Շենգավիթց և Էրեբունուց կձգվի մինչև Աջափնյակ և Արաբկիր։
Նոր ճանապարհը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները, իսկ հետո կմիանա Մոնթե Մելքոնյանի պողոտային, որը Աջափնյակը միացնում է Իսակովի պողոտայի հետ։ Նախագիծը նախատեսում է նաև նոր կամրջի կառուցում Հրազդան գետի վրայով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան