Երևանում ավարտին է մոտենում Շառլ Ազնավուրի հուշարձանի ընտրության մրցույթը

 | 

Շառլ Ազնավուրի հուշարձանի ընտրության քվեարկությունը տեղի է ունենում մայրաքաղաքի քաղաքապետարանի “Ակտիվ քաղաքացի” հարթակում, այն կտևի մինչև օգոստոսի 31-ը ժամը 14։00-ն։ Քաղաքապետարանը քվեարկության է ներկայացրել համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի 37 հայտ — էսքիզ։ Քաղաքացիների առավելագույն ձայներ ստացած էսքիզը նախագծի վերջնական փուլում կստանա լրացուցիչ միավորներ։

12 անդամից բաղկացած հանձնաժողովի կազմում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են, ոլորտի ներկայացուցիչներ և Ազնավուրի ընտանիքի անդամներ։ Էսքիզի ընտրության հարցում 50%-ով հաշվի կառնվեն քաղաքացիների և 50%-ով հանձնաժողովի ձայները։ Հիշեցնենք, որ 2024 թվականին կնշվի տաղանդավոր շանսոնյեի 100 ամյակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև