Երևանում աճում է էլեկտրաէներգիայի սպառողների թիվը

 | 

2023 թվականին Երևանում էլեկտրացանցերին միացվել են 19 939 սպառողներ, ինչը համարյա հավասար է Աբովյանի սպառողների թվին։ Մինչև 2030 թվականը միայն մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում նախատեսվում է միացնել ևս 68 հազար սպառողի, այդքան սպառողներ այժմ գրանցված են Գյումրիում և Վանաձորում։ 2016 թվականից մինչև 2023 թվականը էլեկտրական ցանցերին միացվել է 75 հազար սպառող։

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի խոսքով երկրում 650 հազար սպառողների հաշվիչնեչը փոխվել են Երևանում,Գյումրիում, Սևանում, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում։ Ժամանակի ընթացքում նախատեսվում է փոխել ևս 200 հազար հաշվիչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև