Երևանում ավարտվել են Մհեր Մկրտչյանի անվան Արտիստական թատրոնի վերանորոգման աշխատանքները։ Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունում հայտնել են, որ այժմ իրականացվում են թերությունների շտկման աշխատանքներ։ Թատրոնում կթարմացվի նաև կահույքը, կարդիականացվեն լուսավորման և ձայնային համակարգերը։
Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2020 թվականին։ Հենց այդ ժամանակ քաղաքային իշխանությունները որոշում կայացրին Քաղաքի օրվա տոնակատարությունների համար նախատեսված գումարի 80%-ը հատկացնել Արտիստական թատրոնի և Պատանի հանդիսատեսի թատրոնի վերանորոգման համար։ Թատրոնում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել էին 20 տարի առաջ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան