Եվ այսպես, Հայաստանն Անկախության օրը «տոնեց» առանց Արցախի: Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ոչ ադեկվատ ուղերձով. «Անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման…»: Եթե Փաշինյանին հավատանք, ստացվում է, որ անկախությունը կարելի է փոխանակել ինչ-որ վեհ նպատակների հե՞տ: Ու տվյալ դեպքում խոսքն իսկապես մեծ գնի մասին է. 2020 թվականից այս կողմ՝ ավելին քան 5 հազար զոհված մարտիկ ու կորսված բնիկ հայկական տարածքներ:
Հայաստանի վարչապետը երկրի անկախությունը փոխանակեց իր թուրք տերերի ու հանցակից Ալիևի երախտագիտության հետ: Արցախի բնակիչների կանանց, երեխաների ու ծնողների կյանքն էր վտանգված: Կհամաձայնե՞ք, չափազանց բարձր է անկախության գինը: Արդյունքում արցախցիներին դավաճանեցին նրանք, ում իրենք իրենց հայրենիքի մասն էին համարում:
Մինչ Հայաստանի միգրացիոն ծառայությունը քննարկում է հանրապետություն հայրենակիցների մուտքը կազմակերպելու հնարավորությունը, ռուս խաղաղապահներն արդեն գնդակոծման են ենթարկվել ու կորուստներ են կրում. զոհվել է ՌԽԿ հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը: Մարտական գործողությունների գոտուց տարհանվել է 5 հազար մարդ: Պատվով շարունակելով իրենց առաքելությունը՝ երեկ խաղաղապահներն Արցախի ներկայացուցիչներին ուղեկցել են Եվլախում ընթացող բանակցություններին: Այնտեղ Հայաստանից պատվիրակներ, բնականաբար, չեն եղել: Մեր երկիրն ինքը հրաժարվեց Արցախից ու այն թողեց ճակատագրի քմահաճույքին:
Ռուսաստանի հայկական սփյուռքն արդեն իսկ օգնություն է առաջարկում արցախցի փախստականներին, ովքեր երկիր կժամանեն: Իսկ մնացյալ աշխարհի համար կյանքը շարունակվում է: Եվրամիությունը դեռ իրավիճակ է գնահատում՝ նախօրեին Արցախի մի քանի հարյուր բնակչի սպանած Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Բայց մենք արդեն գիտենք, որ նման մտորումները սովորաբար ոչ մի բանով են ավարտվում:
Ամենը, ինչ կարողացավ անել Ժոզեպ Բորրելը՝ իր գրպանային խեղկատակ Տոյվո Կլաարին տարածաշրջան գործուղելն էր: Հավանաբար՝ Փաշինյանին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար. որպեսզի օգնի հերթական խայտառակությունը վերապրել: Այս թեման շատ դիպուկ է մեկնաբանել հայկական ծագումով հանրահայտ ռուս գիտնական Արտեմ Օգանովը. «Դժվար է լինել սեփական ժողովրդի հուդա ու գերեզմանափոր: Հայերը զանգվածաբար լքում են Ղարաբաղը: Երկու հազար տարի իմ ազգը տքնաջան աշխատանքով պաշտպանեց ու մշակեց այս հողը. Փաշինյանի շնորհիվ այդ ամենը ջուրն ընկավ»:
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան