Անցյալ հանգստյան օրերին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակին նվիրված համերգը։ Հանդիսատեսի համար հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայտնի ֆիլմերի սոունդթրեքներ և անգամ ջազ։
Համերգին մասնակցել են դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, ստեղնաշարային գործիքների վարպետ Գարեգին Առաքելյանը և այլ երաժիշտներ։ Հոբելյանական համերգը նախատեսված էր հոկտեմբերի 11-ին, սակայն հետո հետաձգվել էր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան