Հայաստանի ներքին գործերի նախարարությունում մշակվում է նոր ռազմավարություն, որը ներառում է աշխատանք ուսումնական հաստատություններում։ Նախարարությունում չեն բացառում միջին դպրոցի աշակերտների շրջանում թմրանյութերի հետ կապված ստուգումների հնարավորությունը։ Նշվում է, որ այդ մոտեցումը հնարավոր է “անհրաժեշտության դեպքում”։
Նաև ուսումնական հաստատությունների, դպրոցների և բուհերի տարածքում նախատեսվում է տեսախցիկների տեղադրում։
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հայտնել էին 16 տարեկան դպրոցականների շրջանում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու պլանների մասին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան