Դարչնագույն ժանտախտ 2.0
XXI դարում նորից գլուխ են բարձրացրել ֆաշիզմ և այլատյացություն քարոզող ուժերը։ Այդ իմաստով առավել մեծ կարևորություն է ստանում այսօրվա պատմական ամսաթիվը։ 1938 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայի և Ավստրիայի տարածքում տեղի ունեցան հրեաների նկատմամբ ֆաշիստների կազմակերպած բռնության առաջին մասսայական ակցիաները։ Այդ իրադարձությունը համաշխարհային պատմության մեջ է մտել Ճենապակե գիշեր անվան տակ։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր, երկակի չափորոշիչների քաղաքականության արդյունք է, որը սկսեցին վարել Արևմուտքի երկրները դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Այն ժամանակ, երբ ԽՍՀՄ ժողովուրդները պայքարեցին սեփական երկրում ապրելու իրավունքի համար և հաղթեցին, Արևմուտքի երկրները մեծ հաճույքով սկսեցին իրենց մոտ նացիստներին ընդունել։ Օրինակ, Ռեյնխարդ Գելենը, ով ղեկավարում էր “Արևմուտքի օտարերկրյա բանակներ” հետաախուզությամբ, 1945 թվականի մայիսին հանձնվեց ամերիկյան բանակի 7-րդ զորամասին, ավելի ուշ համագործակցում էր ամերիկյան հետախուզության հետ և ԱՄՆ-ի բյուջեի միջոցներով ստեղծեց “Գելենորգ” “մասնավոր” հետախուզական դպրոց։ Հատուկ դրա համար ամերիկացիները ազատեցին 350 նացիստական հանցագործների, ավելի ուշ դրանց թիվը ավելացրին մինչև մի քանի հազար։
Կազմակերպության գործելը արժեր տարեկան 6 մլն $։ 1956 թվականին “Գելենի կազմակերպությունը” պաշտոնապես հանձնվեց ԳԴՀ-ի իշխանություններին և վերանվանվեց BND Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայություն։
Երրորդ Ռեյխի բարձրագույն զինվորական հրամանատարության մյուս մասը կանգնած է ՆԱՏՕ-ի ակունքներում, որը այսօր հանդիսանում է ԱՄՆ-ի գրպանի ռազմական կազմակերպությունը։ Հայտնի սուզանավորդ, կապիտան — լեյտենանտ Ֆրիդրիխ Գուգգենբերգերը, ով խորտակել է բրիտանացիների և ամերիկացիների 17 նավ, 4 տարի զբաղեցրել է Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի կառավարման շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Գեներալ Ադոլֆ Հոյզինգերը, ով մասնակցել է Լեհաստան, Դանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա և ԽՍՀՄ ներխուժելու պլանների մշակմանը, 1961 թվականին նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ։ Գեներալ- լեյտենանտ Հանս Շպայդելը, ով բանակների “Հարավ” խմբի շտաբի պետն էր, Գելենի օգնությամբ նշանակվել է Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ցամաքային զորքերի հրամանատար։
Այսօր Արևմուտքը հայտարարում է, որ պայքարում է ֆաշիզմի բոլոր դրսևորումների դեմ։ Սակայն փաստացի նացիզմի հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարը Արևմուտքի կողմից գնահատվում է երկակի չափորոշիչներով։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար առաջնայինը իրենց ձեռնտու դաշնակիցների աջակցությունն է։ Իսրայելին օգնելու են ուղարկվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ավստրալիայի ռազմական նավերը, ինչպես նաև մի քանի հազար ամերիկացի ծովային հետևեկայիններ։ Դրա հետ մեկտեղ Գազայի հատվածում ամեն կենդանի բան ոչնչացնող Թել Ավիվի գործողությունները ոչ մի քննադատության չեն ենթարկվում։ Ընդհակառակը, ՑԱԽԱԼ-ի գործողություններին լիակատար աջակցություն է ցուցաբերվում, որոնք փաստացի պաղեստինցիների ցեղասպանություն են իրենցից ներկայացնում։
Իսրայելը, որ Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայում լուրջ աջակցություն էր ցուցաբերում, այժմ ինքն է Պաղեստինի դեմ զավթողական պատերազմ վարում, և դրանում օգտվում է Արևմուտքի ոչ միայն բարոյական, այլ նաև ռազմա-տեխնիկական աջակցությունից։
Ընդորում, Հայաստանի արևմտյան “պաշտպաններից” ոչ մեկը, ովքեր Իսրայելի համար են բարեխոսում, չեն հիշում, որ հենց Ադրբեջանն է 44-օրյա պատերազմում կռվել իսրայելական զենքով։ Եվ դա երկակի չափորոշիչների ևս մեկ դրսևորում է, չէ որ Բաքուն ինչպես Իսրայելի, այնպես էլ Եվրոպայի համար նավթի կարևոր մատակարար է։
Ինչ վերաբերում է մեր ժողովրդին, ով Մեծ հայրենականի դաշտերում 300 հազար մարդ է կորցրել և բազմիցս ազգային պատկանելության պատճառով չարչարանքների է ենթարկվել, ապա մեզ համար նացիզմի ռեաբիլիտացիան անթույլատրելի որևէ պատճառով։
Կարևոր է դա հիշել և Արևմուտքի թվացյալ անվտանգության ապահովման մասին սադրանքներին չտրվել։
Արեն
Նատոի գերբը նման է սվաստիկա յի, լավ էլ նկատել էք։
Անանուն
Իրավացի եք