Չերնոգորիացի ֆուտբոլիստը կտեղափոխվի Երևանի “Ուրարտու”
Չերնոգորիայի եզրային պաշտպան Պերիշա Պեշուկիչը կտեղափոխվի երևանյան ֆուտբոլային ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։ Նոր խաղացողի գործարքը գնահատվում է 1 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է Հայաստանի առաջնության ամենաթանկ խաղացողը։
Անցյալ խաղաշրջանի ընթացքում 25-ամյա ֆուտբոլիստը սերբական Վերին լիգայի “Նովի Պազարե” ակումբի հիմանական խաղացողն էր, նաև 3 խաղ է անցկացրել Չերնոգորիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Այս պահին “Ուրարտուն” պաշտոնապես ստորագրել է երեք ֆուտբոլիստների՝ Դմիտրի Աբակումովին “Արարատ Հայաստանից”, Արտյոմ Մաքսիմենկոյին “Ռոտորից” և Միքայել Միրզոյանին “ԲԿՄԱ”-ից։