Չեն օգնելու

Նիկոլ Փաշինյանի մոտ ոչ մի կերպ չի ստացվում «դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը»։ Եվրամիությունը սպառազինություն չի մատակարարի Հայաստանին, ինչպես նաև չի մարզի մեր զինվորականներին։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Պետեր Ստանոն։ Նրա խոսքով այժմ ուսումնասիրվում է «ոչ թռչող ձևաչոփով» հայկական բանակին աջակցելու հնարավորության հարցը, բայց այդ հարցով էլ որևէ կոնկրետ որոշում չկա։

Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային հրաշալի զրահամեքենաների համար, երևի դրանք գեղեցիկ են նայվում շքերթների ժամանակ։ Համոզված ենք, որ պատմության մի նախկին ուսուցիչ, ով դարձել է պաշտպանության նախարար, կարող է երկու անգամ դրանք քշել, նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին կառաջարկի «Գազելից» «Բաստիոն2 տեղափոխվել։ Ֆրանսիական զրահամեքենաները կհերիքեն Հայաստանի ամբողջ ղեկավարությանը։ Երևում է, մեզ համար նրանք ուրիշ օգնություն չունեն և չեն էլ նախատեսում։

Դրա հետ մեկտեղ երկրի իշխանությունները շարունակում են արևմտյան «բարեկամներից» երկնային մանանա սպասել և շրջագայել` հավաքելով աջակցության խոստումներ։ Երբեմն  եվրոպական և ամերիկյան գործընկերները իրենց թույլ են տալիս անգամ Բաքվի հասցեին զայրացած խոսքեր ասել, որպեսզի բավարարեն մեր «փաշինյանիկների» սպասումները։ Բայց դրանով ամբողջ աջակցությունը ավարտվում է։ Վերջերս տեղի են ունեցել մեր պաշտպանական անձանց հանդիպումները ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Լորա Կուպերի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Դրանք շատ կարևոր, սակայն լրիվ անօգուտ ծանոթություններ են, քանի որ այդ անձանց հայտարարություններին կոնկրետ գործողություններ չհետևեցին։

Միևնույն ժամանակ արևմտյան երկրները, ելնելով իրենց շահերից, ռազմա-տեխնիկական և ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իսրայելին, որը շարունակում է երկրի երեսից ջնջել Գազայի հատվածը։ Իսկ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին վետո է դնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կրակի դադարեցման բանաձևերին և չի նայում համաշխարհային հանրությանը։

Իսկ Հայաստանին բաժին են ընկնում միայն լուսավոր ապագայի մասին գեղեցիկ խոսքեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև