Հայաստանի առողջապահության նախարարությունը ահազանգում է. երկրում 7-ից 9-ը տարեկան երեխաների 28%-ը տառապում է ավելցուկային քաշից, մոտ 13%-ը ճարպակալումից։ Տագնապալի վիճակագրությունը կապում են քաղցր ըմպելիքների չարաշահման հետ։
Բժիշկները հիշեցնում են, որ ավելորդ քաշի հետ կապված խնդիրները ուղիղ կապ ունեն որոշ հիվանդությունների առաջացման հետ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր։ Առավել կարևոր հիվանդությունների թվում են շաքարախտը, ասթման, քնի խանգարումը, լյարդի հիվանդությունները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան