Խորհրդարանում քննարկվում է “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” օրենքում և Հայաստանի բժշկական հաստատություններում տեսախցիկների կիրառման մասին հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը։ Առաջարկվում է արգելել տեսախցիկների օգտագործումը ախտորոշման սենյակներում, վիրահատարաններում, հիվանդասենյակներում, բժշկական հաստատությունների զուգարաններում։
Ինչպես նաև տեսախցիկների օգտագործման դեպքում հաստատությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն բոլորի համար տեսանելի վայրերում, տեսահսկման տարածքի ուղիղ մուտքի մոտ։ Այդ տեսախցիկների միջոցով ստացված տվյալները կտրամադրվեն գործող օրենքի համաձայն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան