Կառավարության տվյալների համաձայն 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանից անվերադարձ մեկնել են Արցախում գրանցված 7 825 քաղաքացի։ Հայտնի է, որ համարյա հինգ ամիսների ընթացքում մեր երկիրը լքել է Արցախի գրանցում ունեցող 13 619 քաղաքացի, որոնցից վերադարձել է 5794-ը։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցված է 101 848 Արցախից բռնի տեղահանված քաղաքացի, այդ թվում 30 հազար երեխա։
Արցախցիների մեծ մասը ապրում են մարզերում` 72 626 մարդ, իսկ մնացածը Երևանում։ Հայաստանում բնակվելու վայր ունեն 8 277 արցախցի ընտանիքներ։ Այս պահին Կառավարությունը քննարկում է տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում բնակելի տան կառուցման, բնակավայրի գնման աջակցության և սոցիալական բնակավայրի հատկացման հարցում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան