Բազալտի անօրինական արդյունահանման վնասը կազմել է միլիոնավոր դոլարներ

 | 

Երևանի Էրեբունի վարչական շրջանում հայտնաբերվել է բազալտի անօրինական արդյունահանման դեպք, որի արդյունքում պետությանը հասցվել է 79 մլն դրամի վնաս։ Դատախազության տվյալներով դեռևս 2019 թվականին բնության և ընդերքի պահպանության տեսչությունը ստուգումների ժամանակ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող ընկերության տարածքում հայտնաբերել է 41 հազար խորանարդ մետր բազալտի անօրինական արդյունահանման դեպք։

Այժմ տեսչության երկու աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ անօրինական արդյունահանման փաստը թաքցնելու և Պետեկամուտների կոմիտե ստուգումների մասին կեղծ փաստաթղթեր ուղարկելու փաստով։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման մեջ, գործի նյութերը ուղարկվել են դատարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև