Բարեղամ Հարությունյանը վերադառնում է ոսկե մեդալով

 | 

Լիտվայի Կաունասում ավարտվել է Ալգիրդաս Շոցիկասի անվան միջազգային հեղինակավոր մրցաշարը։ Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեր երկիրը մինչև 51 կգ քաշային կարգում ներկայացնող Բարեղամ Հարությունյանը ոսկի է նվաճել։ Եզրափակիչ մենամարտում նա հաղթել է Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Ստոկին։ Շնորհավորու՜մ ենք։

Նշվում է, որ մյուս մենամարտերում մեր մարզիկի հակառակորդներն են եղել Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչները։
Մրցաշարի ոսկե մեդալ է նվաճել նաև Հարություն Հակոբկոխյանը, ով հանդես է եկել 67 կգ քաշային կարգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև