Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է “Խաղային գործունեության համակարգման մասին” օրենքի փոփոխությունների նախագիծ։ Այն նախատեսում է դրամական պարգևով խաղերը բաժանել տեսակների. ազարտային խաղեր, ինտերնետ-խաղեր, բուքմեյքերական և այլ գործունեություն, այդ թվում մանկական խաղային սարքեր։
Խաղային ոլորտում կներդրվեն պարտադիր տեխնիկական չափանիշներ և համակարգվող էլեկտրոնային կառավարման համակարգ։ Նախագծի շրջանակներում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով և մրցույթ կհայտարարվի օպերատորի որոշման համար, որը խաղերի կազմակերպիչների հետ պայմանագիր կստորագրի վճարումների իրականացման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան