Այսօր մայրաքաղաքի ավտոբուսները անվճար են աշխատում

 | 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Երևանում հասարակական տրանսպորտի մի շարք երթուղիներ անվճար կլինեն։ Խոսքը “Բարեկամություն” և “Զորավար Անդրանիկ” մետրոյի կայարաններից դեպի “Ծիծեռնակաբերդի” հուշահամալիր շարժվող երթուղիների մասին է ծաղիկներ դնել ցանկացողների համար։ Մայրաքաղաքի իշխանությունները պարզում են երթուղիները։

Առաջին երթուղին. “Հրազդան” մարզադաշտ — Աթենքի փողոց — “Հաղթանակի” կամուրջ — Իտալիայի փողոց — Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց — “Զորավար Անդրանիկ” մետրոյի կայարան։ Հետադարձ երթուղին. Ագաթանգեղոսի փողոց — Լուսավորչի փողոց — Արգիշտի փողոց — “Հաղթանակի” կամուրջ — Աթենքի փողոց — “Հրազդան” մարդադաշտ։
Երկրորդ երթուղին.
“Հրազդան” մարզադաշտ — “Ծիծեռնակաբերդի” խճուղի — Լենինգրադյան փողոց — “Բարեկամություն” մետրոյի կայարան և հետադարձ երթուղին։
Ակցիան կտևի մինչև ժամը 22-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև