2023 թվականի անցյալ 11 ամիսների ընթացքում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հավաքել է 1 տրլն 954, 8 մլրդ դրամ (մոտ 4, 86 մլրդ $) հարկեր և տուրքեր, ինչը 242, 2 մլրդ-ով կամ 14,1%-ով ավելի է, քան 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի ընթացքում։ Ինչպես նաև նշված ժամանակահատվածում պետությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց վերադարձրել է 337, 2 մլրդ դրամ (839 մլն $) հարկեր եկամտահարկի և ԱԱՀ-ի տեսքով, ինչը 99,5 մլրդ-ով կամ 41,9%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աճի հիմնական աղբյուր են դարձել երրորդ երկրներից ներկրման դիմաց ԱԱՀ-ի ավելացումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հարկերը։ Եկամտահարկի վերադարձը իրականացվում է հարկային արտոնությունների շրջանակներում հիփոթեքային վարկերի ձևակերպման դեպքում, որտեղ եկամտահարկի վերադարձը հավասար է հիփոթեքային վարկի տոկոսներին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան