Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հայտնել է, որ “Ավրորայի լուսաբացը” անիմացիոն ֆիլմը ստացել է ֆրանկոֆիլմերի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակը։Ռեժիսոր Իննա Սահակյանի վավերագրական ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Զորյանի ինստիտուտի` Հայոց ցեղասպանության մասին բանավոր արխիվի նյութերի գիտական աջակցությամբ։
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 14-ամյա Ավրորա Մարդիգանյանի ճակատագրի մասին։ Վերապրած դժվարություններից հետո նա խաղացել է ինքն իրեն ինքնակենսագրական կինոնկարում, որը դարձել է իսկական մշակութային սենսացիա, իսկ ինքը Ավրորան դարձել է խոշորագույն բարեգործական ընկերության դեմքը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան