Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տվյալներով երկրի բնակիչները սկսել են ավելի հազվադեպ հիվանդանալ սուր շնչառական հիվանդություններով, COVID-ով և այլ վարակիչ հիվանդություններով։ Հիվանդությունների և վարակների տարածման մակարդակի իջեցման ամենագործուն մեթոդը Ավանեսյանը նշել է պատվաստումը։
Նախարարը նշել է, որ 2024 թվականի առաջին երկու ամիսներին գրանցվել է սեզոնային հիվանդությունների բարձր ակտիվություն անչափահաս երեխաների շրջանում։ Սակայն վերջին երկու շաբաթների ցուցանիշները և հոսպիտալացման մակարդակը այդ տարիքային խմբում զգալիորեն կրճատվել են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան