Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատմել է արցախցիներին հատկացվող օգնության մասին։ Պաշտոնյայի խոսքով թոշակների և նպաստների համար դիմել են արդեն ավելի քան 20, 5 հազար բռնի տեղահանվածներ։ Նրանց կեսից ավելին արդեն ստանում է այդ վճարումները։
Հայկական դպրոցներում այս պահին սովորում է մոտ 17 հազար արցախցի աշակերտ, իսկ Արցախից տեղափոխված 4 հազար ուսանողներ Հայաստանում կրթաթոշակ են ստանում։
Մարզային ադմինիստրացիաների միջոցով բռնի տեղահանվածների մթերային ապահովման համար արդեն հատկացվել է 4,4 մլրդ դրամ։
Թոշակների և նպաստների վճարումները հաշվարկվում են անցյալ տարվա հոկտեմբերից։ Հազարավոր մարդիկ արդեն ստանում են նախատեսված գումարները, այդ թվում նաև բնակարանի վարձակալման, կոմունալ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև միանվագ վճարումներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան