Անցյալ շաբաթ մայրաքաղաքի “Դինամո” մարզահամալիրում տեղի է ունեցել Հայաստանի 2024 թվականի բռնցքամարտի առաջնությունը կանանց և տղամարդկանց շրջանում։ Առաջնության արդյունքում կորոշվի Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի նախաօլիմպիական մրցաշարերին։ Առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Իտալիայում փետրվարի 29-ից մարտի 12-ը։
Տղամարդկանց շրջանում առաջին տեղը զբաղեցրել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հարությունյանը (80 կգ), Հենրիխ Չխրիկյան (92 կգ), Դավիթ Չալոյան (+92 կգ)։ Կանանց շրջանում լավագույնն են դարձել Լուսինե Գևորգյանը (48 կգ), Արևիկ Դոխյանը (52 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Անի Մանուկյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան