Ավարտվել է Հայաստանի արագ շախմատի առաջնությունը

 | 

Շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը, որը նվիրված է եղել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակին։ Տղամարդկանց շրջանում չեմպիոն է դարձել գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, երրորդը Զավեն Անդրեասյանը։ Կանանց շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Աննա Խաչատրյանը, պատանիների շրջանում (մինչև 16 տարեկան) Վահե Սուքիասյանը, վետերանների շրջանում Աշոտ Նադանյանը։

Առաջնության արդյունքներով Մանուել Պետրոսյանը նվաճել է արագ շախմատի համաշխարհային առաջնությանը մասնակցելու իրավունք։
Հայաստանի շախմատիստների վարկանիշում Մանուել Պետրոսյանը զբաղեցնում է 7-րդ տեղը, Շանթ Սարգսյանը 5-րդ, Զավեն Անդրեասյանը 11-րդ։
Նշվում է, որ մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի 4 ուժեղագույն շախմատիստները, որոնք ՖԻԴԵ-ի 100-յակում են` Հայկ Մարտիրոսյանը (50-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (60-րդ), Սամվել Տեր-Սահակյանը (97-րդ), Հրանտ Մելքումյանը (98-րդ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև