Author: admin

2022 թվականին ավելի քան 11 հազար անձ Հայաստանի քաղաքացիություն է ստացել

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել աննախադեպ գերծանրաբեռնվածությամբ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:Այդպիսով, 2022 թվականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին հանձնվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող ավելի քան 15 հազար անձնագիր: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 46.5%: «Բացի այդ, հանձնվել է ավելի քան 146 հազար նույնականացման քարտ, ինչը 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: Հայաստանի քաղաքացիներին...

Continue reading

Հայաստանի բանկերի շահույթի 80%-ից ավելին այսօր կազմում են ոչ վարկերը. պարզաբանում է ԿԲ ղեկավարը

Վերջին ամիսներին Հայաստանի բանկերի շահույթի մոտ 86%-ը պայմանավորված է ոչ տոկոսային եկամուտներով: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:Ինչպես պարզաբանել է Գալստյանը՝ շահույթի հիմնական աղբյուր են դարձել արտարժույթի առքուվաճառքն ու փոխանակումից ստացված միջնորդավճարները, որտեղ հաճախորդների հիմնական մասը ոչ ռեզիդենտներ են:«Պետք է հասկանալ, որ այսօր բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլև մեծ թվով ոչ ռեզիդենտների»,- հավելեց Գալստյանը։Նշենք,...

Continue reading

Հայաստանը ԵԱՏՄ-ում․ համագործակցության նվաճումները և դեզինտեգրացիայի հնարավոր ռիսկերը

ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում Հայաստանի նվաճումները գնահատելիս պետք է նշել, որ միայն 5 տարվա ընթացքում Հայաստանում արդյունաբերական արտադրությունը աճել է 57%-ով, ներդրումները՝ 57%-ով, արտահանումը ՝ 67%-ով։ ԵԱՏՄ-ի օգնությամբ Հայաստանը նորից հնարավոր է համարում արդյունաբերական երկիր դառնալ։Ինչ վերաբերում է կոնկրետ արդյունքներին, ապա այս տարվա վեց ամիսների արդյունքներով ՌԴ-ի և ՀՀ –ի միջև եղած փոխադարձ ապրանքաշրջանառությունը  նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատությամբ ավելացել է 42%-ով։Համապատասխանաբար, այն կազմել է 1,6 մլրդ $-ից ավել։ Դա փոխադարձ ապրանքաշրջանառության...

Continue reading

ԱՄՆ-ի  միջամտությունը այլ երկրների ներքին գործերին

ԱՄՆ-ի կողմից 1945 թվականից հետո  կազմակերպված պատերազմների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 20 մլն մարդ, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ, ինչը համեմատելի է համաշխարհային խոշոր հակամարտությունների հետ։ 1946-ից 2000 թվականներին ԱՄՆ-ն ավելի քան 80 անգամ խառնվել է 45 երկրների ընտրություններին։ Բաց աղբյուրներում կարելի է գտնել բազմաթիվ հետազոտություններ, որոմք հիմնված են ԿՀՎ-ի կողմից  գաղտնազերծված փաստաթղթերի վրա։ ԱՄՆ-ի արսենալում ռազմական հեղաշրջումներ են, ներխուժումներ, ռմբակոծություններ ուրանով հարստացված զինամթերքներով, գունավոր հեղափոխություններ,...

Continue reading

Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 25-ամյակ

Այս տարի մենք նշեցինք Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 25-ամյակը։ Այդ պայմանագիրը երկու երկրների ժամանակակից համագործակցության և փոխգործակցության բազային փաստաթուղթն է։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզման առաջին օրերից այն հետխորհրդային երկրների շարքում է, որոնք ամեն կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի հետ համագործակցությունը և շահ ու օգուտ փնտրել այդ համագործակցությունից։ Առաջին երկրներից է, որը դարձել է ԱՊՀ-ի անդամ, ապա ՀԱՊԿ-ի, իսկ 2015 թվականին մտել է ԵԱՏՄ-ի կազմի մեջ։ Բոլոր հայ քաղաքական գործիչները առանց բացառության անցյալ 25 տարիների ընթացքում նշել են հայ-ռուսական համագործակցության...

Continue reading

Ժողովրդագրական վիճակը Հայաստանում

Հայաստանի համար 2020 թվականը աղետալի էր ու ահռելի բացասական ազդեցություն ունեցավ երկրի ժողովրդագրական վիճակի վրա: Փորձագետները կարծում են, որ այս ժողովրդագրական անդունդից հնարավոր է դուրս գալ միայն հատուկ մշակված ազգային ծրագրի միջոցով:Հայաստանում բնակչության բնական աճի ցուցանիշները նախորդ 2 տարիների համեմատ մի փոքր բարելավվել են: Սակայն այդ բարելավումները չեն կարող շարունակական լինել 2020 թվականի՝ ժողովրդագրության համար աղետալի հետևանքների (խոսքը 44-օրյա պատերազմի ու COVID-19-ի մասին է) պատճառով: Փորձագետները կարծում են, որ 2020 թվականի իրադարձությունները մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենան,...

Continue reading

2022 թվականին գնաճից ամենից շատ տուժում են աղքատները. Կենտրոնական բանկի վերլուծություն

Բնակչության միայն 40%-ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղն, ու միայն ամենահարուստ 10%-ի մոտ՝ ավելին, քան թանկացել է նվազագույն սպառողականը (ինչը ներառում է ոչպարենային ապրանքներն ու կոմունալ վճարումները):Գնաճից ամենից շատ տուժել են բնակչության սոցիալապես խոցելի շերտերը: Այս մասին են վկայում 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին հաշվետվության շրջանակներում Կենտրոնական բանկի անցկացրած ուսումնասիրությունները։Նշվում է, որ Հայաստանում հիմնականում պարենային ապրանքների (այդ թվում՝ առաջին անհրաժեշտության) գնաճ է գրանցվել՝...

Continue reading

Հարավային Կովկասը խաղաղ կարգավորման ակնկալիքներով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանաձևի փնտրտուքը շարունակվում է։ Հայտնի է դարձել, որ երկու կողմերն էլ պատրաստ են աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա Ադրբեջանի նախագահի հայտնի առաջարկների հիման վրա։ Կարծես, այդ նորությունը պետք է ակտիվացնի դիվանագետների աշխատանքը և  այդ կարգավորման հեռանկարները պետք է հետաքրքրեն համաշխարհային հանրությանը։Խաղաղ կարգավորման բանաձևի փնտրտուք, որտեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններՀայտնի է, որ հետաքրքրված երկրների դիվանագետների սեղանին Հայաստանի և Ադրբեջանի միչև վիճահարույց հարցերի կարգավորման   երկու կամ երեք առաջարկ կա։...

Continue reading

Հայացք Երևանից․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Հարցի պատմությունիցԽՍՀՄ փլուզումիվ հետո նոր կազմավորված հետխորհրդային պետությունների շարքում Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց։ Այն ժամանակ թվում էր, որ դիվանագիտական հանդիպումների և բանակցությունների արդյունքում այդ հարաբերությունները շուտով կհաստատվեն։ Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության գոտում սաստկացման պայմաններում 1993 թվականի մայիսին թուրքական կառավարությունը Հայասատանին էմբարգո հայտատարարեց և փակեց ցամաքային սահմանը։ Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան երկու նախնական պայման դրեց։ Առաջինը՝ Հայաստանը պետք է հրաժարվի...

Continue reading

odkb

ՀԱՊԿ։ Հեռանալ չի կարելի մնալ

20 տարի առաջ ստորագրվել է  ՀԱՊԿ-ի Կանոնադրությունը:  Այսօր այդ կազմակերպությունը ամբողջ հայ հասարակության շուրթերին է։ Դժբախտաբար,  ոչ դրական իմաստով։Սակայն, եթե փորձենք հասկանալ, ՀԱՊԿ-ի շուրջ բացասական օրակարգը մեծ հաշվով արհեստական է։ Այո, Կազմակերպությունը չխառնվեց, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հարվածներ հասցրին Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Այո, կատարվածի հասցեական գնահատական չհնչեց։Բայց չգիտես ինչու շատերը չեն նկատում (կամ չեն ուզում այդ անել), որ ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաները անձամբ ժամանեցին Հայաստան, աշխատանքներ իրականացրին ամիջապես “հողի վրա”, ...

Continue reading



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև