Ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի ունացած ավանդը, ժողովուրդների և մշակույթների բազմադարյա բարեկամությունը՝ այն ամենը, ինչ անսասան է թվում, արդեն մի քանի տարի է քայլ առ քայլ խարխլվում է հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների կողմից։ Ոչ ոք այլևս չի թաքցնում մեր ժողովրդի պատմական հիշողության ոչնչացման, մեր արժեքներից հրաժարվելու, պարտվողականության և հայկական շահերին հակասող թշնամիների հետ համաձայնության գալու նպատակները։ Դեռևս 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ձոն Բոլտոնը հայտարարել էր. «Հայաստանի համար սկզբունքային հարց...
Երևանում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի U 18 առաջնությունը։ Մեր թիմը կարողացել է Եվրոպայի տնային առաջնությանը նվաճել 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող մեր երկրից դարձել է Դավիթ Սիմոնյանը։Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունը ավարտել է 13 մեդալով։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում ամենավառ մենամարտը անցկացրել է Դավիթ Սիմոնյանը առաջնության վերջին օրը։ 86 կգ քաշային կարգում մրցավարները միաձայն մեր մասնակցին են հաղթող ճանաչել իտալացի մարզիկի հետ մենամարտում։Արծաթե մեդալներ են նվաճել Աղվան Ալեքսանյանը և Գոռ Ազիզյանը։ Բրոնզե մեդալ են ստացել Հովհաննես Հարությունյանը,...
2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը նշում է իր 74-ամյակը: Սառը պատերազմի մեկնարկից ի վեր կազմակերպությունը կոչված էր իբրև թե պաշտպանել Արևմուտքը ԽՍՀՄ-ից: Դա էլ պատճառ հանդիսացավ՝ ԱՄՆ-ին թույլ տալ՝ ռազմաբազաների ցանցով ամրապնդվել եվրոպական պետություններում: Թվում էր՝ ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ «կարմիր վտանգը» կանհետանա: Այնուամենայնիվ, դաշինքը ոչ միայն շարունակեց իր գոյությունը, այլև՝ ավելի տարածվեց ու ավելի ռազմատենչ դարձավ, իսկ ԱՄՆ ազդեցությունը կազմակերպության վրա հասավ իր գագաթնակետին: Վաշինգտոնի անայլընտրանք թելադրանքը Եվրոպային ստիպում է ենթարկվել ամերիկյան շահերին ու հրաժարվել...
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մարտի 24-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը և փաստացի Ազգային ժողովին թույլ է տվել այն վավերացնել Հայաստանի վրա Միջազգային Քրեական դատարանի իրավասության հետագա տարածմամբ։Այդպիսի որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում դրա նպատակահարմարության և պատեհաժամության վերաբերյալ։ Չնայած Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը շտապեց հանրությանը հավատացնել, որ դա կօգնի Հայաստանին միջազգային հարթակներում իր օրակարգը առաջ տանել և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։Բառերով, իհարկե, գեղեցիկ է։ Սակայն գործնականում մենք արդեն...
Արևմտամետ դիտորդներին հանգիստ չի տալիս Գյումրիում 102-րդ ռազմաբազայի տեղակայման հարցը: Հայաստանի տեղեկատվական օրակարգում ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում ռուս զինվորականների գտնվելը քննադատողների ձայները: Կարծես Երևանը ձգտում է միավորներ վաստակել Արևմուտքի առաջ, որը նոր ազդեցության գոտի կստանա՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելով: Ռուսաստանի ռազմական ներկայության դեմ տարվող տեղեկատվական արշավը ո՛չ միայն չի արտացոլում Հայաստանի շահերն, այլև՝ հակասում դրանց: Եթե Մոսկվան զորքը դուրս բերի տարածաշրջանից, ապա այն ոչ ոք չի կարողանա պաշտպանել արտաքին՝ այդ թվում նաև Թուրքիայի սպառնալիքներից:...
Եվրոպական միությունը, որին մինչև բոլորովին վերջերս բզկտում էին քաղաքական հակասությունները, Ռուսաստանի դեմ պայքարում զարմանալի համերաշխություն ու համախմբվածություն է դրսևորում: Միասնության, կարծես թե, վաղուց մոռացված գաղափարի վերածնունդը համընկավ ԵՄ հասարակական-քաղաքական օրակարգում աջ արմատական դիրքերի նշանակալի ամրապնդման հետ: Ամենայն հավանականությամբ, «դեպի Արևելք կոլեկտիվ արշավանքի» հեռանկարը նախկինի պես տակնուվրա է անում եվրոպացի քաղաքական գործիչների հոգիներն ու դիվանագիտության ամենահուսալի միջոց թվում նրանց:Մոռացված երախտագիտությունՆացիստական Գերմանիայի հանդեպ տոնած հաղթանակում...
Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո մարդկանց համատարած սպանող և երկրների տնտեսությունը խարխլող կենսաբանական զենքի մասին բանավեճերը դուրս եկան նոր հարթության վրա։ Եվ ամենասարսափելին այն է, որ այդպիսի կենսաբանական զենքը ստեղծվում է կոնկրետ ազգի համար։ Այսինքն, դրա կիրառումը մահացու վտանգավոր է դառնում մի ազգի համար, բայց մյուսի համար համարյա աննկատելի է, միայն հարբուխ է առաջացնում։ Այն բանից հետո, երբ ռուս զինվորականները Ուկրաինայում հայտնաբերեցին կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնցում աշխատանքներ էին կատարվում սլավոնական գենոմի հետ, ակամայից հարց է առաջանում՝ «Իսկ ի՞նչ է տեղի ունենում...
Հայկական հարցի վերաբերյալ Եվրոպայի երկակի ստանդարտների քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին 2020 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ մամուլի ասուլիս անցկացրեց: Գլխավորը, ինչն աչքի զարնեց, իշխանության երկփեղկվածությունն է, երբ Երևանը հայտարարում է հայաստանյան տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման անպիտանելիության մասին ու միևնույն ժամանակ պնդում է, որ Ռուսաստանի առաջարկների շրջանակներում պատրաստ է ստորագրել Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված փաստաթուղթ: Այս երկակի հռետորաբանությունը լիովին տրամաբանական բացատրություն ունի:...
Հայաստանի խորհրդարանի խոսնակը պահում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի ապակառուցողական գիծը: Դա հետևում է լրագրողներին տված նրա հարցազրույցից: Ըստ Ազգային ժողովի խոսնակի՝ ՀԱՊԿ զորավարժությունները սպառնում են մեր երկրի անվտանգությանը: «Եթե զորավարժություններ անցկացվեն Ջերմուկի մերձակայքում, ինչո՞վ դա կավարտվի: Նրանք կգան, կանցկացնեն զորավարժություններ ու կհեռանան, իսկ մենք դեմ առ դեմ կմնանք մեր հակառակորդի ու Թուրքիայի հետ», — հայտարարել է Ալեն Սիմոնյանը:2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը ռազմական օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին, ինչն ինքստինքյան նշանակում է դաշնակիցների ռազմական ստորաբաժանումների...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեր երկրի տարածքում 2023 թվականին անցկացնել ՀԱՊԿ ուսումնական հավաքները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխիքն է, այլ վտանգ է Հայաստանի համար։ Հնչում է անսպասելի, չէ որ հենց Ռուսաստանն է կանխել թուրքական ներխուժումները 1992 թվականի մայիսին և 1993 թվականի հոկտեմբերին։ Իսկ եթե չլինեին ռուս խաղաղապահները, մենք 2020 թվականին Արցախը ամբողջությամբ կկորցնեինք։Պետք չէ մոռանալ, որ ուսումնական հավաքների անցկացումը հենց ցուցադրում է դաշնակիցների աջակցությունը, որի բացակայության մեջ Հայաստանի...