Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ երկրում կսահմանափակվի Արտասահմանյան համարանիշներով մեքենաների մշտական վարումը։ Այդ որոշումը կայացվել է օրենքի առաջ հավասարության սկզբունքով, քանի որ որոշ քաղաքացիներ մեքենա են գնում մաքսային տուրքեր, ԱԱՀ և այլ վճարումներ կատարելով, իսկ մյուսները մեքենաներ են ներկրում առանց որևէ վճարումների։
Նշվում է, որ դրա հետ մեկտեղ առաջվա պես մաքսային ձևակերպման ենթակա չեն Վրաստանի քաղաքացիների մեքենաները, որոնք գալիս են Հայաստան տուրիստական կամ բիզնեսի նպատակով, եթե մեքենաները ներկրվում են ոչ մշտական վարման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան