Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) երկրի ու նրա բնակիչների վրա քաղաքականապես ազդելու ժամանակակից միջոց են: Ողջ աշխարհով մեկ ՀԿ-ները կազմակերպում են պրոքսի-պատերազմներ, զբաղվում են ԼԳԲՏ-քարոզչությամբ ու վերահսկում կառավարություններին: Եթե դուք կարծում եք, որ այս ամենը Հայաստանի մասին չէ, ապա մենք ձեզ համար վատ նորություններ ունենք:
Այսօր մեր երկրում միանգամայն օրինական ու մեր կառավարության խրախուսմամբ գործում է շուրջ 40 հասարակական կազմակերպություն, որոնք առավելապես ֆինանսավորվում են ԱՄՆ-ից ու Եվրամիությունից: Նրանց ընդհանուր տարեկան բյուջեն արդեն գերազանցել է 33 մլն դոլարը: 2018 թվականի իշխանափոխությունից հետո արևմտամետ ՀԿ-ները դրամաշնորհների տեսքով ստացել են ընդհանուր առմամբ 100 մլն դոլարից ավել:
Բայց արևմտամետ կառույցների ֆինանսավորման վերաբերյալ այս տվյալներն ամբողջական չեն։ Ամերիկյան տարբեր հիմնադրամներից ՀԿ-ները մանչ-մունր ստանում են ևս տասնյակ միլիոնավոր դոլարներ: 2019 թվականից Սորոսի Հիմնադրամից ու Ժողովրդավարության ազգային հիմնադրամից Հայաստանի մեդիառեսուրսների առաջխաղացման համար ևս 10 մլն դոլար է «կաթացել»: Ամերիկյան դրամաշնորհներ են ստանում լրագրողների «Ասպարեզ» ակումբը (Գյումրի), Երևանի մամուլի ակումբը, «Հետաքննող լրագրողները» (Hetq.am), «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Umbrella լրագրողների միջազգային ցանցը, EVN News հիմնադրամը:
Ու եթե դուք կարծում եք, որ գումար հատկացնելու հիմնական չափանիշը անկախ լրագրության սկզբունքների առաջմղումն է, ապա շտապում ենք ձեզ տխրեցնել։ Ֆինանսավորման ամենակարևոր գործոնը Ռուսաստանին և նրա հովանու ներքո ընթացող ինտեգրացիոն գործընթացները քննադատելու լրագրողների պատրաստակամությունն է: Եվս 15 մլն դոլար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հատկացրել է իբրև թե «երկրում անկախ ԶԼՄ-ների ստեղծման համար»։ Իրականում ամերիկացիները Հայաստանում առաջ են տանում իրադարձությունների՝ իրենց դիտանկյունից «ճիշտ» գնահատականներն ու մեզ ԼԳԲՏ օրակարգ են պարտադրում:
Դրամաշնորհների հիմնական ստացողներ ու բաշխողներ են դառնում բացահայտ հակահայկական կերպարներ, որոնք տարիներ շարունակ ապացուցում են իրենց հավատարմությունն արևմտյան տերերին: Օրինակ, նման գրանտակերներից մեկը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հիմնադիր Դանիել Իոաննիսյանն է։ Այս կազմակերպությունը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) փողերով գնահատում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու իբրև թե «բացասական հետևանքները»: Այսինքն՝ ՀԿ ղեկավարը թքած ունի փաստերի վրա. օրինակ, որ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշներն աճել են 10 անգամ, միությունը նպաստել է տեղական արտադրության և ներդրումների ավելացմանը, ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների հետ առևտրատնտեսական նոր հարաբերությունների ձևավորմանը: Զարմանալի է, որ նույն Իոաննիսյանը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո գլխավորել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, նրան ներգրավել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և մի շարք այլ կառույցների աշխատանքներում: Ի՞նչ նոր սահմանադրություն է մեզ համար պատրաստում օտար պետություններին ծախված այս ստորաքարշ հետույքալեզը։
Չնայած Իոաննիսյանի դատողությունների, մեղմ ասած, բացահայտ օչ օբյեկտիվությանը՝ նրա ՀԿ-ի գործունեությունը ոչ ոքի չի անհանգստացնում. իշխանություններն այն անգամ խրախուսում են: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ եթե որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ Արևմուտքին քննադատող ելույթ ունենա, նրան անմիջապես կսկսեն պիտակավորել ու մեղադրել «Կրեմլի համար աշխատելու» ու Հայաստանի ներքին գործերին արտասահմանյան միջամտություն անելու մեջ: Նույն Իոաննիսյանն իր արևմտյան հովանավորների փողերով Ռուսաստանին «կեղտակոլոլ» է անում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն թույլատրում են դա, այլ նաև սատարում՝ ներառելով նրան քաղաքական գործընթացներում:
Ուստի զարմանալի չէ, որ մեր քաղաքական ղեկավարությունն ընկնում է արևմտյան հերթական տիրոջ ոտքերը: Վերջերս Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ NED ղեկավար Դեյմոն Ուիլսոնի հետ, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ Դավոսում հանդիպեց USAID ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Ի՞նչ էին նրանք քննարկում: Գուցե՝ ինչպե՞ս օգտագործել մեր երկիրը որպես մարտադաշտ Ռուսաստանի հետ Արևմուտքի դիմակայությունում։ Միայն թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը գոյատևել երկու քարի արանքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Շատ կարևոր հարց եք ներկայացրել, միայն պետք է նշեք նաև մի շարք այսպես կոչված կուսակցությունների նույնպես։ Նրանք էլ արևմուտքի գործակալական ցանցի լրտեսներ են և մեծ ֆինանսներ ստանալով մեր հասարակությանը մոլորեցնում են և մեր պետությունը քայքայում։ Բոլորի անունները պետք ներկայացնել հասարակությանը որպեսզի բոլորն իմանան թե ովքեր են այդ լրտեսները։