Արցախից տեղահանվածների դիմումների ներկայացման ժամկետը երկարացվել է

 | 

Արցախից բռնի տեղահանվածների ամսական 50 հազար դրամ աջակցություն ստանալու դիմումների ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2024 թվականի հունվար։ Այդ հնարավորությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել դիմում ներկայացնել նախատեսված ժամկետներում։ Օրինակ, եթե նրանք երկրից չեն բացակայել 10 օրից ավել, կստանան աջակցությունը միանգամից երկու ամսվա համար։

Այդ աջակցությունը նախատեսված է առաջին անհրաժեշտության ապրանքների գնման համար։ Բացի այդ նախատեսված են ամսական վճարներ 40+10 հազար դրամ բնակարան վարձելու և կոմունալ ծախսերի համար։ Նաև կերկարացվի հոկտեմբերից տրվող միանվագ 100 հազար դրամ աջակցություն ստանալու դիմումների ներկայացման ժամկետը։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև