Իշխանությունները նախատեսում են վերակառուցել Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս Հրաշագործի ուղղափառ վանքը։ Հայաստանի Կառավարությունը հայտարարել է համապատասխան մրցույթ, հայտերը ընդունվում են մինչև մարտի 21-ը։ Աշխատանքների գինը 175 մլն դրամ է։
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի վանքը կառուցվել է 1846 թվականին Նիկոլաեվկա գյուղի (այժմ Ամրակից գյուղ) ուղղափառ հավատացյալների համար, գյուղը հիմնադրվել է XIX դարում։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ վանքի շենքը տուժել է և այժմ գտնվում է վթարային վիճակում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան