Ամերիաբանկի պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում բնակվող արցախցի հայրենակիցների կարիքների գնահատման աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Տեղահանվածների ընտանիքներին 100 մլն դրամի օգնություն կհատկացվի։ Միջոցները կուղղվեն նրանց առաջին անհրաժեշտության կարիքների բավարարմանը։
Նշվում է, որ այժմ առանձնացվել են օգնության առավել կարիք ունեցող խմբերը։ Խոսքը մեկ կամ երկու ծնողներին կորցրած երեխաների ընտանիքների մասին է, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մասին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան