Անցյալ շաբաթ ոչ անտարբեր քաղաքացիները փրկել են երիտասարդ աղջկա կյանքը, ով ուզում էր ցատկել Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր եկած օրինապահ մարմինների ներկայացուցիչները դարձել են երկրորդ ցատկի ականատեսները։ Արդյունքում 18-ամյա աղջիկը ընկել է 7 մետր բարձրությունից ռեստորանի տանիքի վրա, բայց ողջ է մնացել։
Պարզվել է, որ տուժածը Կոտայքի մարզի բնակիչ է։ Նրան օպերատիվորեն հասցրել են բժշկական հաստատություն։
Ինչպես հայտնում են դեպքերի ականատեսները, ոստիկանության մեքենան նստելով, աղջիկը ջուր է խնդրել, սակայն երբ ոստիկանները շեղվել են, դուրս է վազել մեքենայից և ցատկել կամրջից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան