Աղբակույտը մարել են 5 ժամ

 | 

Հայաստանի ՆԳՆ փրկարարական ծառայությունում պատմել են Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհի շիջման մասին։ Մայրաքաղաքի ծայրամասում գտնվող աղբակույտի շիջման աշխատանքներում ներգրավվել են Հրշիջման և փրկարարական աշխատանքների բաժնի հրշեջ-փրկարարական հաշվարկը և հերթապահ խումբը։

Հրդեհի մասին հաղորդումը ստացվել է 14։44-ին։ Հրդեհը տարածվել է կենցաղային աղբի մոտ 400-500 քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհի շիջման համար մասնագետները ծախսել են ավելի քան 5 ժամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև