500 շուն մնացել է առանց խնամքի Գյումրու մի ընկերության խաբեության պատճառով

 | 

Հայաստանի Քննչական կոմիտեն սկսել է հետաքննություն Գյումրու մի ընկերության նկատմամբ այն բանից հետո, երբ կենդանիների պաշտպանները մեղադրանքներ են ներկայացրել։ Նրանց տվյալներով 500 շան ստերիլիզացման մրցույթը հաղթած և բյուջեից գումար ստացած ընկերությունը կենդանիներին տեղափոխել է Ջաջուռ գյուղ և նրանց թողել է ֆերմայում առանց ջրի և սննդի։

Կասկածներ է հարուցում ոչ միայն դա, այլ նաև այն, որ ընկերությունը քաղաքապետարանին շատ ցածր գին է առաջարկել, բացի այդ ստեղծվել է մրցույթը հաղթելուց ընդամենը 9 օր առաջ։ Քննչական կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով գործի մանրամասները դեռևս չեն հրապարակվում, բայց հաստատվել է, որ հետաքննությունը իրականացնում է Շիրակի մարզային վարչության բաժիններից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև